Երեկվանից Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկել է գեղասահքի Եվրոպայի մեծահասակների հերթական առաջնությունը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքի ներկայացմամբ՝ առաջնությունում մեր երկիրը կներկայացնեն Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը: Հասկանալի է, որ մեդալային ախորժակի առումով հարկադրված ենք զուսպ լինել, սակայն հայերիս մասնակցությամբ սուր պայքարի ականատես, այնուամենայնիվ, կլինենք ու դա շնորհիվ կանանց մենասահքում Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանի, ով բոլորովին վերջերս փայլուն ոճով հաղթեց այդ երկրի առաջնությունում՝ խոշոր հարթակներում իր հաղթելույթներն ավելացնելով ևս մեկով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ